ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որը կորցրել է 200 մլրդ դոլար, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
«51-ամյա Մասկի կարողությունը կտրուկ ընկել է մինչեւ 137 մլրդ դոլար այն բանից հետո, երբ Tesla ընկերության բաժնետոմսերը վերջին շաբաթներին փլուզվել են, ներառյալ 11 տոկոսով անկումը մի քանի օր առաջ, - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ գործարարի կարողությունը հասել է 340 միլիարդ դոլար գագաթնակետին 2021 թվականի նոյեմբերի 4-ին
Ամերիկյան Tesla Motors ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին որպես էլեկտրամոբիլների և դրանց հետ կապված տեխնոլոգիաների մշակող և արտադրող։ Կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիայի Պալո Ալտո քաղաքում: Բացի էլեկտրական մեքենաներից, ընկերությունն իր սեփական տեխնոլոգիայով արտադրում է մարտկոցներ և էլեկտրական շարժիչներ և վաճառում այլ ավտոմոբիլային ընկերությունների, մասնավորապես ՝ Toyota-ին և Daimler-ին: