ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Մոսկվայի երեք օդանավակայաններում («Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո») առնվազն 42 չվերթ է հետաձգվել և 61–ը չեղարկվել։ Այս մասին հայտնի է դառնում «Яндекс. Расписание» ծառայությունից։
Դեկտեմբերի 31-ին Մոսկվայի ժամանակով ժամը 10:51–ի (Երևանի ժամանակով 11:51) դրությամբ «Վնուկովոյում» հետաձգվել է 14 չվերթ, չեղարկվել` 5-ը, «Դոմոդեդովոյում»` 21 չվերթ հետաձգվել, մեկը` չեղարկվել, «Շերեմետևոյում» 7 չվերթ` հետաձգվել, 55-ը` չեղարկվել։