ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է սիրիական կարգավորման ուղղությամբ քայլերի համակարգումը։ Տեղեկությունը հրապարակվել է ԱԳՆ կայքում։
«Նախարարները ամանորյա շնորհավորանքներ են փոխանակել ու քննարկել 2023 թվականին արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ սիրիական կարգավորմանն աջակցելու քայլերի հետագա համակարգումը», - նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ սիրիական Al-Watan թերթը, հղում անելով Դամասկոսի աղբյուրներին, հայտնել էր, որ Անկարան Մոսկվայում Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքում համաձայնել է դուրս բերել իր զորքերը Սիրիայից տարածքից: