ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում սպանել են «Գորշ գայլեր» կազմակերպության նախագահ նախագահ Սինան Աթեշին։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Զինված հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 30ին, Սինան Աթեշի և նրա ընկերոջ` Սելման Բոզքուրթի վրա։
Սինան Աթեշը, որը ստացել է հրազենային վնասվածք գլխի շրջանում, տեղում մահացել է, իսկ Սալման Բոզքուրթը վիրավորում է ստացել ուսի շրջանում։
Ոստիկանությունը որոնում է կրակոցները արձակող անձանց, որոնց ինքնությունն անհայտ է։