Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահի հրամանագրով ռուս մի շարք դիվանագետներ պետական մրցանակներ են ստացել երկարամյա բարեխիղճ ծառայության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մի քանի ռուս դիվանագետների պարգևատրելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«ՌԴ արտաքին քաղաքական ուղղության իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ դիվանագիտական ծառայության համար պարգևատրել ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիև Նիկիտիչին «Պատվո շքանշանով», Դանիայի Թագավորությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Բարբին Վլադիմիր Վլադիմիրովիչին` «Բարեկամության շքանշանով», - ասված է հրամանագրում:
Բացի այդ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով են պարգևատրվել Բենինում ՌԴ դեսպան Իգոր Եվդոկիմովը և Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: