«Ակնկալում եմ շարունակել կառուցողական աշխատանքը». Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահն Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել գալիք Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Պուտինը նշել է, որ անցնող տարին Ռուսաստանի և Հայաստանի համար հոբելյանական էր. նշվեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը:
«Կարևոր է, որ Ձեր պաշտոնական այցի ընթացքում հաջողվեց ամրագրել երկկողմ դաշնակցության ռազմավարական ուղղվածությունը, նախանշել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ԵվրԱզԷս, ՀԱՊԿ և ԱՊՀ ձևաչափերում գործընկերային փոխգործակցության հետագա զարգացման քայլերը»,–նշել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ ակնկալում է շարունակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը:
Սանկտ Պետերբուրգում Փաշինյանը, Ալիևն ու Պուտինը զրուցել են երեքով
Պուտինը Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ, իսկ Հայաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։
Պուտինը և Փաշինյանը քննարկել են Լաչինի միջանցքի հարցը. Մոսկվան կշարունակի միջնորդել