ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Թուրքական Այդըն քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետ կապված մեկ մարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը Twitter–ում հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
«Մեկ անձ ձերբակալվել է», – հայտնել է նա։
Նրա խոսքով` Նազիլի շրջանի դատախազությունը պայթյունի փաստով դատական հետապնդում է նախաձեռնել, երեք դատախազ է նշանակվել։
«Միջադեպը հետաքննվելու է իր բոլոր կողմերով», – նշել է նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Այդըն քաղաքի ռեստորաններից մեկում պայթյուն էր որոտացել, նախնական տվյալներով` 7 մարդ զոհվել է։