ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Հունաստանին նախազգուշացրել է, որ Էգեյան ծովում կղզիների զինման և տարածքային ջրերի ընդլայնման դեպքում այն «լուրջ խնդիրներ» կունենա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ անմիջական սպառնալիքներ է հնչեցրել Հունաստանի հասցեին և նախազգուշացրել Աթենքին, որ Էգեյան ծովում չընդլայնի իր տարածքը։ Չավուշօղլուի խոսքով` վերջին օրերին հունական մամուլը գրում է, որ Հունաստանի տարածքային ջրերը Կրետեի շուրջ կընդլայնվեն մինչև մինչև 12 մղոն, սակայն Թուրքիան թույլ չի տա, որ Էգեյան ծովում Հունաստանի ջրերն ընդլայնվեն նույնիսկ 1 մղոն։
Թուրքիայի արտգործնախարարը, նկատի ունենալով Անկարայի կողմից casus belli–ին, հայտարարեց, որ Թուրքիայի խորհրդարանի 1995 թվականի որոշումն այդ հարցի վերաբերյալ պարզ է և ուժի մեջ է մնում։ Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ պատերազմի համար առիթ է համարելու Հունաստանի ջրերի ընդլայնումը։
«Յուրաքանչյուրը պետք է իմանա, որ այդ ուղղությամբ թույլ տված սխալ քայլը լուրջ խնդիրների կհանգեցնի։ Աթենքը սադրիչ քայլեր է ձեռնարկում»,–нтв–ին տված հարցազրույցում հայտարարել է Աքարը։
Անկարան համարում է, որ եթե Հունաստանն իր ջրատարածքն ընդլայնի 12 մղոն ներկայիս 6-ի փոխարեն, Թուրքիան արգելափակման մեջ կհայտնվի սեփական ջրատարածքում։