Թուրքիայի Իզմիր քաղաքում շինարարական կռունկի ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացել

Ինչպես հայտնում է տեղեկան մամուլը, վթարի հետևանքով ևս երկուսը վիրավորվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Իզմիր քաղաքում շինարարական կռունկի ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացել, հայտնում է Habertürk թերթը։
Վթարի հետևանքով ևս երկու մարդ վնասվածներ են ստացել։
Շինարարական կռունկն օգտագործվում էր բազմահարկ հյուրանոց կառուցելու համար։
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի Այդըն քաղաքի ռեստորաններից մեկում պայթյուն էր որոտացել, նախնական տվյալներով` 7 մարդ զոհվել է։