Ռոսավիացիան երկարաձգել է Անապայից, Գելենջիկից և Կրասնոդարից թռիչքների սահմանափակումը

Ուղևորների տեղափոխումը կազմակերպելու համար խորհուրդ է տրվում օգտագործել Սոչիի, Միներալնիե Վոդիի օդանավակայանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ռոսավիացիան երկարացրել է Անապայի, Գելենջիկի և Կրասնոդարի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը։ Տեղեկությունը հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից:
«Ռոսավիացիան երկարաձգել է թռիչքների սահմանափակման ռեժիմը մինչև հունվարի 8-ը։ Փակումը վերաբերում է նաև Անապայի, Գելենջիկի և Կրասնոդարի օդանավակայաններին: Ուղևորների տեղափոխումը կազմակերպելու համար խորհուրդ է տրվում օգտագործել Սոչիի, Միներալնիե Վոդիի օդանավակայանները»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից։
Նշենք, որ թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել էին Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում ։
Բելառուս-Հայաստան. տուրիզմի զարգացման նախադրյալներն ու խնդիրները