ՌԴ ԶՈւ–ն ինտենսիվ հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի օբյեկտներին. ՊՆ

ՌԴ ՊՆ
Հարվածի հետևանքով դադարեցվել է Ուկրաինայի արևմտյան շրջաններից ուկրաինական զինուժի պահեստազորի տեղափոխումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն այսօր ինտենսիվ հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի օբյեկտներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Դեկտեմբերի 29-ին ՌԴ ԶՈւ–ն օդային և ծովային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ինտենսիվ հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական կառավարման համակարգին և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքն ապահովող էներգետիկական օբյեկտներին։ Հարվածը ծառայել է նպատակին, բոլոր նշված թիրախները խոցվել են», – ասված է հաղորդագրությունում։
ՊՆ–ի տվյալներով` հարվածի հետևանքով կանգնեցվել է զինտեխնիկայի և ռազմամթերքի արտադրությունն ու վերանորոգումը, ինչպես նաև դադարեցվել Ուկրաինայի արևմտյան շրջաններից Ուկրաինայի ԶՈւ–ի պահեստազորի տեղափոխումը։
Երկաթուղային բեռնափոխադրումների խափանման հետևանքով Ուկրաինայի զինված ուժերի համար մատակարարված օտարերկրյա սպառազինությունն արգելափակվել է թիկունքային շրջաններում։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 308-րդ օրը։