Պայթյուն Թուրքիայի ռեստորաններից մեկում. մահացածներ ու տուժածներ կան

Պայթյուն Թուրքիայի ռեստորաններից մեկում
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների բրիգադները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Այդըն քաղաքի ռեստորաններից մեկում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է «TRT Haber»–ը` հղում անելով տեղի իշխանություններին։
«Այդընի նահանգապետ Հուսեյն Աքսոյը տեղեկացրել է, որ Նազիլի շրջանում գտնվող ռեստորանում տեղի ունեցած պայթյունից 7 մարդ Է մահացել»,- ասված է հաղորդագրությունում։
Նախնական տվյալով` ևս 4–ն էլ վնասվածքներ են ստացել։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների բրիգադները։
Իրանի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել, ավելի քան 60 տուժած կա. ԶԼՄ