Հնդկաստանի վարչապետի մայրն է մահացել. Փաշինյանը ցավակցել է գործընկերոջը

Նիկոլ Փաշինյան
Հնդկաստանի վարչապետի մայրը 99 տարեկանը բոլորել էր այս տարվա հունիսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան կյանքից հեռացել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի մայրը` Հիրաբեն Մոդին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պաշտոնակից գործընկերոջը՝ մայրիկի մահվան կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետը մխիթարանքի խոսքեր է հղել Նարենդրա Մոդիին և նրա ընտանիքին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիրաբեն Մոդիի 99–ամյակը նշվել է այս տարվա հունիսին։