ՀՀ արդարադատության և ԿԳՄՍ նախարարները նոր տեղակալներ ունեն

Գրիգոր Մինասյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նոր տեղակալներ ունեն։ Համապատասխան որոշումները ստորագրել է ՀՀ վարչապետը։
Ըստ այդմ` Լևոն Բալայանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ, իսկ Արաքսյա Սվաջյանը` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։
Դեկտեմբերի 29–ին արդարադատության նախարարի տեղակալ էր նշանակվել Արմենուհի Հարությունյանը:
Հիշեցնենք՝ Գրիգոր Մինասյանը դեկտեմբերի 25–ին ազատվեց արդարադատության փոխնախարարի պաշտոնից և հաջորդ օրը նշանակվեց արդարադատության նախարար։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախարար նշանակվեց դեկտեմբերի 13–ին։