ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Սիրիայի հարավ-արևելքում գտնվող նավթային հանքավայրում հարձակում է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է «Al-Ikhbariya» հեռուստաալիքը:
Նշվում է, որ ահաբեկիչները Դեր Զոր նահանգում հարձակվել են բանվորներին տեղափոխող երեք մեքենայի վրա։
Հարձակման հետևանքով 10 բանվոր է մահացել։ Եվս երկուսը վնասվածքներ են ստացել։