Դարդանելի նեղուցով նավերի անցումը դադարեցվել է

Դարդանելի նեղուցը
Նեղուցի մուտքերի մոտ կանգնած նավերի նավապետները նախազգուշացվել են սահմանափակումների մասին՝ տեսանելիության վատթարացման պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտմեբերի – Sputnik․ Դարդանելի նեղուցով նավերի տարանցումը դադարեցվել է։ Պատճառը մառախուղն է։ Այս մասին տեղեկացնում է նավերի երթևեկության վերահսկողության վարչությունը։
«Նեղուցի մուտքերի մոտ կանգնած նավերի նավապետները նախազգուշացվել են սահմանափակումների մասին։ Պատճառը տեսանելիության վատթարացումն է»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նավերի տարանցման համար նեղուցը պլանավորում են բացել, երբ մառախուղը ցրվի։
Ընդ որում, լաստանավերի շարժումն անխափան իրականացվում է։