Ամանորի առթիվ պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացնելու

Արխիվային լուսանկար
Պարեկներն արձագանքելու են ցանկացած իրավախախտման՝ իրենց լիազորությունների շրջանակներում կիրառելով վարչաիրավական ներգործության միջոցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը հայտնել է, որ Ամանորի առթիվ պարեկային ծառայությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն, տեղեկանում ենք ոստիկանությունից։
«Նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին մայրաքաղաքում և պարեկային ծառայության կողմից սպասարկվող մարզերում շուրջօրյա իրականացվելու են ճանապարհային երթևեկության անվտանգությանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ: Պարեկներն արձագանքելու են ցանկացած իրավախախտման՝ իրենց լիազորությունների շրջանակներում կիրառելով վարչաիրավական ներգործության միջոցներ»,–ասել է Ումրշատյանը։
Նա կոչ է արել ճանապարհային երթևեկության նկատմամբ դրսևորել պատասխանատու վերաբերմունք և ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց չվարել:
Երևանում պարեկները կանխել են բանկոմատի թալանումը