Ընդդիմադիրներին չեն հրավիրել նախագահի կազմակերպած տարեվերջյան ընդունելությանը․ «Հրապարակ»

Վահագն Խաչատուրյանը. Արխիվային լուսանկար
Նախկինում նախագահականում տարեվերջյան ընդունելությանը ոչ միայն ընդդիմությանն էին հրավիրում, այլև հանրային ընդդիմադիր դեմքերի, ընդդիմադիր ԶԼՄ–ների ներկայացուցիչների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, տարեվերջյան ընդունելություն է կազմակերպել, որին ընդդիմադիրները հրավիրված չես։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«ՔՊ-ական պատգամավորները հաստատել էին, որ հրավիրված են։ Մեզ հետաքրքրում էր, թե ուրիշ ում է հրավիրել ՀՀ նախագահը, որը թվում է՝ ողջ երկրի նախագահն է, այլ ոչ թե միայն իշխող քաղաքական ուժի։ Սակայն պարզվում է, որ Խաչատուրյանը միայն ՔՊ-ականների նախագահն է․ ընդդիմադիրներից տեղեկացանք, որ իրենք հրավիրված չեն նախագահական։ «Բնականաբար, հրավեր չենք ստացել»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը»,–գրում է թերթն իր այսօրվա համարում։
«Հայաստան» դաշինքից ևս հայտնել են, որ հրավիրված չեն։ «Մինչդեռ նախկինում նախագահականում ոչ միայն ընդդիմությանն էին հրավիրում, այլև հանրային ընդդիմադիր դեմքերի, ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչների»,–հիշեցրել է թերթը։
ՀՀ Սահմանադրության մեջ գրված է․ «Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով»։
«Մինչդեռ այսօր ունենք ոչ միայն սուպերվարչապետ՝ անսահմանափակ լիազորություններով, այլեւ կոնկրետ մեկ կուսակցությանը եւ գործող վարչապետին ծառայող նախագահ, որը չի ներկայացնում հասարակության շահը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։