Պուտինի հրամանագրի իրականացման կարգը ՌԴ կառավարությունը կհրապարակի տոներից հետո

Հորատման սարքերի աշխատանքը
Կնշվի ՌԴ նախագահի հրամանագրի մշտադիտարկման և իրականացման մեխանիզմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի կառավարությունը պատրաստում է ռուսական նավթի գների վերին շեմի հակաքայլերի մասին նախագահի հրամանագրի իրականացման կարգը, այն կհրապարակվի տոներից հետո։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Այդ կարգով մեզ մոտ կհստակեցվի մշտադիտարկման, հրամանագրի իրականացման մեխանիզմը»,-ասել է նա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է ռուսական նավթ ու նավթամթերք մատակարարել այն օտարերկրյա անձանց, որոնց պայմանագրերում ուղղակիորեն կամ անուղղակիորեն նախատեսվում է օգտագործել ԱՄՆ-ի և այլ երկրների սահմանած վերին շեմի ամրագրման մեխանիզմը:
Դեկտեմբերի 5-ին ուժի մեջ են մտել Արևմուտքի նավթային պատժամիջոցները։ Եվրամիությունը դադարել է ընդունել ծովով տեղափոխվող ռուսական նավթը, իսկ «Մեծ յոթնյակի» երկրները, Ավստրալիան և ԵՄ-ն ծովային փոխադրումների ժամանակ դրա գների սահմանափակում են հաստատել մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում։
Արևմուտքը պրոքսի պատերազմի տեխնոլոգիան առաջին անգամ լիարժեք կիրառեց Ուկրաինայում