Փաշինյանը հակված չէ իր ընկեր Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակել. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանը Գյումրիում. Արխիվային լուսանկար
Մտածում են, որ ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանին նշանակեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Նիկոլ Փաշինյանը հակված չէ իր ընկեր ոստիկանապետ Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Փաշինյանը ոչ թե նրա հավատարմությանն է կասկածում, այլ որովհետև նա քաղաքական դեմք չէ, չի կարող այդ մեգանախարարությունը ղեկավարել և խոսել էլ չգիտի, իսկ ՆԳ նախարարը ստիպված է լինելու հարցազրույցներ տալ, ԱԺ հարցուպատասխանին մասնակցել, նախագծեր զեկուցել»,–գրում է թերթը։
Նշվում է, որ չխայտառակվելու համար մտածում են, որ ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանին նշանակեն։ Թեև նա էլ սուպերնախարարի չի ձգում։
«ՆԳՆ-ի կազմի մեջ կմտնեն ԱԻՆ-ը, ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը, որոնց պետերը լինելու են ՆԳ նախարարի տեղակալներ։ Իսկ Վահե Ղազարյանը կշարունակի ղեկավարել ոստիկանությունը»,–գրում է թերթը:
Նշենք, որ դեկտեմբերի 9–ին ԱԺ–ն ըն
Ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու են երեք ծառայություններ՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը:դունեց ՀՀ ներքին գործերի նախարարություն ստեղծելու օրենքի նախագիծը։