Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել

Նիկոլ Փաշինյան
ՀՀ ֆինանսների նախարարը նոր տեղակալներ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը երկու նոր տեղակալ ունի։ ՀՀ վարչապետը երկու նոր հրամանագիր է ստորագրել, որոնք հրապարակվել են կառավարության e-gov.am հարթակում։
Ըստ փաստաթղթերի` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալներ են նշանակվել «Գերմանիայի միջազգային համագործակցության» ընկերության ներկայացուցիչ Վահան Սիրունյանն ու նախարարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Էդուարդ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ֆինանսների նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը դեկտեմբերի 19-ին նշանակվեց փոխվարչապետ՝ փոխարինելով Համբարձում Մաթևոսյանին, որը պաշտոնից ազատվել էր դեկտեմբերի 12-ին։
Դեկտեմբերի 20-ն հայտնի դարձավ, որ ֆինանսների նախարար է նշանակվել Վահե Հովհաննիսյանը։