Մեկ օրում ՀՀ ոստիկանները բացահայտել են հանցագործության 30 դեպք

Ոստիկանական ավտոմեքենա. Արխիվային լուսանկար
Դեկտեմբերի 28-ից 29-ը հայտնաբերվել են 2 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Մեկ օրում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 30 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 28-ից 29-ը բացահայտվել են ընտանեկան բռնության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության ու ջրային կենդանիների արդյունահանման՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, խարդախության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, 1-ական դեպքեր և այլ հանցագործություններ։
«Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր ներկայացման 1 դեպք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, որի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: