ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում գրիպի բռնկումներ կան։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով` կորոնավիրուսային իրավիճակը համեմատաբար կայուն է, բայց կան գրիպի բռնկումներ։
«Չնայած այս սեզոնին բնորոշ է գրիպի դեպքերի աճը, բայց կորոնավիրուս հիվանդության ֆոնին վերջին 2-3 տարիներին հիվանդությունն ավելի ճնշված էր, հիմա տեսնում ենք բավական ակտիվացում։ Այս տարի, ցավոք սրտի, շրջանառվում է H1N1 տիպը (խոզի գրիպ), որը բավական վտանգավոր է»,–ասաց Ավանեսյանը։
Նա կրկին կոչ արեց խրոնիկ հիվանդություններ ունեցողներին և մինչև 12 տարեկան երեխաներին պատվաստվել գրիպի դեմ։ Հայաստանի կողմից օգտագործվող եվրոպական արտադրության պատվաստանյութնիր մեջ ներառում է նաև H1N1 շտամի հակամարմիններ։