ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկից» հեռացել են 5 ֆուտբոլիստներ՝ պաշտպան Բորիս Վարգան, կիսապաշտպան Նեմանյա Մլադենովիչը, հարձակվողներ Մարյան Ռադեսկին, Ռոբերտ Գեգեդոշը և Ալեքսանդր Կարապետյանը։
Տեղեկությունը հայտնում են ֆուտբոլի ակումբի մամուլի ծառայությունից։
««Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին՝ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ալաշկերտից» հեռացել են 13 ֆուտբոլիստներ։