Երևանում ու մի շարք քաղաքներում փոշու պարունակությունը կրկին գերազանցել է թույլատրելի չափը

Երևան
Դեկտեմբերի 22-ին ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Արաբկիրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 22-ից 28-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Իսկ Նոր Նորք վարչական շրջանում փոշու պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է դեկտեմբերի 24-ին և 28-ին։
«Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում և Արաբկիրում դեկտեմբերի 22-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը` Կենտրոնում դեկտեմբերի 23-ին և 25-ին»,– ասված է հաղորդագրությունում։
Ինչ վերաբերում է մարզերին, ապա փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում դեկտեմբերի 22-ին, 24-ին, Գյումրիում՝ 19-ին և 24-ին, Հրազդանում՝ դեկտեմբերի 19-ին, 21-24-ը, Վանաձորում՝ դեկտեմբերի 20-ին։