Բենիամին Նեթանյահուն երրորդ անգամ դարձել է Իսրայելի վարչապետ

Նեթանյահուն արդեն զբաղեցրել էԻսրայելի վարչապետի պաշտոնը 1996-1999 և 2009-2021 թվականներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելի խորհրդարանը կողմ է արտահայտվել վարչապետ Բենիամին Նեթանյահուի նոր կառավարությանը վստահություն հայտնելուն, հայտնում է Times of Israel թերթը:
«Կառավարության վստահությունը հաստատել են կոալիցիայի 64 անդամներից 63-ը, ինչը մեծամասնություն է կազմում 120 տեղանոց Քնեսեթում»,-ասված է պարբերականի հաղորդագրության մեջ:
Երկուշաբթի օրը, ըստ Haaretz պարբերականի, Նեթանյահուն նախագահին հայտնել է, որ կարողացել է կառավարություն ձևավորել։ Այնուհետև Jerusalem Post թերթը, հղում անելով Նեթանյահուի կողմից խորհրդարանի անդամներին ուղարկված հաղորդագրություններին, հայտնել է, որ «նոր կառավարությունը կվավերացվի Քնեսեթի կողմից և այսօր պաշտոնապես կստանձնի իշխանությունը»:
Նոյեմբերի 1-ին Քնեսեթի 25-րդ գումարման արտահերթ ընտրությունների արդյունքում «Լիկուդ» կուսակցությունը՝ 73-ամյա Նեթանյահուի գլխավորությամբ, առաջին տեղն է զբաղեցրել: Այս ընտրությունները հինգերորդն էին վերջին երեքուկես տարվա ընթացքում։ Սակայն այս ընթացքում հաղթող կուսակցություններից ոչ մեկը չի կարողացել խորհրդարանական մեծամասնության վրա հիմնված կենսունակ կառավարություն ստեղծել։
Իրանի հետ միջուկային գործարքի ձախողումն իմ կառավարության ձեռքբերումն է. Իսրայելի վարչապետ
25-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների արդյունքներով երկրի նախագահ Իսահակ Հերցոգը նոր կառավարության ձևավորման խնդիրն ուղղել էր Նեթանյահուին: Մանդատի ժամկետն ի սկզբանե ավարտվում էր դեկտեմբերի 11-ին, սակայն ավելի ուշ Հերցոգը տասը օրով երկարաձգել էր այն։ Նեթանյահուն արդեն զբաղեցրել է Իսրայելի վարչապետի պաշտոնը 1996-1999 և 2009-2021 թվականներին։