ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հանրապետության Բրեստի մարզում ընկած ուկրաինական C-300 հրթիռը խոցվել է բելառուսական ՀՕՊ զորքերի միջոցներով:
«Այսօր ժամը 10:00-ի սահմաններում հակաօդային պաշտպանության զորքերի ուժերով խոցվել է օդային թիրախ։ Նրա բեկորները հայտնաբերվել են Բրեստի մարզի Իվանովսկի շրջանի Գորբախ գյուղի գյուղատնտեսական դաշտում»,–ասված է նախարարության Telegram-ալիքում տարածված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ միջոցառումների ընթացքում նախապես պարզվել է, որ բեկորները պատկանում են Ուկրաինայի տարածքից արձակված զենիթային կառավարվող C-300 հրթիռին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսի տարածք է ընկել ուկրաինական C-300 հրթիռը։ Տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան։