ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի 27-ամյա որդին ձերբակալվել է

Գուրգեն Արսենյան. Արխիվային լուսանկար
ՔՊ–ական պատգամավորի որդու մոտ հայտնաբերվել է 2 հատ կացին և 16․5 սմ շեղբի երկարությամբ դանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Մաշտոցի պողոտայի և Բյուզանդի փողոցի խաչմերուկում սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երիտասարդը կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է քննչական բաժին:
Դեպքի վերաբերյալ shamshyan.com–ն էլ գրում է, որ նշված երիտասարդը Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի 27-ամյա որդին է։
Կայքի տեղեկություններով`Արսենյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, քանի որ նրա մոտ հայտնաբերվել է 2 հատ կացին և 16․5 սմ շեղբի երկարությամբ դանակ։