Արմենուհի Հարությունյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Արմենուհի Հարությունյան
Հարությունյանը 46 տարեկան է, 2016 թվականից դասավանդում է ՀՀ արդարադատության նախարարության Արդարադատության ակադեմիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Արդարադատության նախարարությունում 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող Արմենուհի Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Հարությունյանը 46 տարեկան է, 2016 թվականից դասավանդում է ՀՀ արդարադատության նախարարության Արդարադատության ակադեմիայում՝ քաղաքացիական և քրեական ուղղվածության դատավորների վերապատրաստման դասընթացներում՝ «Միջազգային իրավական փոխօգնության արդի հիմնախնդիրները» առարկան:
Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ֆինանսների նախարար
2019 – 2022թթ. Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Կիբերհանցավորության դեմ պայքարի համագործակցության CyberEast ծրագրի հանձնաժողովի անդամ է եղել:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 25–ին արդարադատության փոխնախարարի պաշտոնից ազատվել էր Գրիգոր Մինասյանը, որը ՀՀ նախագահի հրամանագրով դեկտեմբերի 26–ին նշանակվեց արդարադատության նախարար։