ԱԳՆ–ն իր կատարած աշխատանքը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ԱԳՆ–ի 2022 թ. կատարողականը
ՀՀ վարչապետը նախանշել է Հայաստանի բարեկամ երկրների և գործընկեր կառույցների հետ համագործակցությունը սերտացնելու ու առավել զարգացնելու առաջնահերթությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նրա տեղակալները Փաշինյանին են ներկայացրել 2022 թվականին ըստ ոլորտների կատարված աշխատանքները։
«Վարչապետին զեկուցվել է միջազգային անվտանգային միջավայրում տեղի ունեցող փոփոխությունների, Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ջանքերի, հումանիտար խնդիրների կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքների, ինչպես նաև երկկողմ մակարդակում գործընկեր պետությունների հետ համագործակցության ամրապնդման և միջազգային կազմակերպություններում տարվող աշխատանքների ընթացքի մասին»,– ասված է հաղորդագրությունում:
Քննարկվել են նաև ԱԳՆ գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նշվել է, որ բարեփոխումներ են իրականացվել դիվանագիտական կադրերի պատրաստման/վերապատրաստման ոլորտում. բարելավվել է օրենսդրական դաշտը, բարելավված ընթացակարգով իրականացվել է դիվանագետների ատեստավորում և կադրային համալրում: Կապիտալ ծրագրեր են իրականացվել ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ ներկայացուցչությունների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ: Թվային օրակարգի շրջանակում իրականացվում է հյուպատոսական ծառայությունների թվայնացում:
Փաշինյանն ասել է` ում կուզենար տեսնել ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում
Նիկոլ Փաշինյանը նշել է դիվանագիտական աշխատանքի կարևորությունը ազգային, պետական շահերի առաջմղման ու պաշտպանության, առկա մարտահրավերների հաղթահարման գործում և կարևորել գործիքակազմի շարունակական կատարելագործումը: Վարչապետը նախանշել է Հայաստանի բարեկամ երկրների և գործընկեր կառույցների հետ համագործակցությունը սերտացնելու ու առավել զարգացնելու առաջնահերթությունը:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Խորհրդակցության արդյունքներով վարչապետը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: