2023թ-ի հունվարի 1-ից ընտանեկան նպաստները կավելանան 2000 դրամով

Դրամ
Անապահովության գնահատման միավորը 2023թ-ին չի վերանայվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. 2023թ-ի հունվարի 1-ից ընտանեկան, սոցիալական նպաստներն ու եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը Հայաստանում գործող 18 000 դրամից դարձնել 20 000 դրամ։
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Նույն որոշման համաձայն` անապահովության միավորը չի վերանայվի ու կպահպանվի 2022 թվականի համար սահմանված չափով՝ 28.00 միավոր։
Հիշեցնենք, որ բազային կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները կառավարությունը 2022թ–ի սեպտեմբերի 1-ից արդեն բարձրացրել է 3000 դրամով` 28 600 դրամից հասցնելով 31 600–ի։ Այս ավելացումն ի սկզբանե ևս ծրագրված էր 2023թ-ի հունվարի 1-ից։