2 շաբաթում առգրավվել է 2082 սիգ և 7 կգ ձկնկիթ

Նախապատրաստվում են նյութեր վարչական իրավախախտումների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 15-29 ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում առգրավվել է 2082 հատ սիգ տեսակի ձուկ և 7 կգ ձկնկիթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
Հայտնում են նաև, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի կողմից լճից դուրս են բերվել մեծ թվով ձկնորսական ցանցեր։
Նախապատրաստվում են նյութեր վարչական իրավախախտումների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումներն իրականացվում են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում սիգի որսի խիստ արգելքը սահմանված է դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ի համար:
Սևանա լճում սիգի որսի խիստ արգելք է սահմանվում. նախարարությունը զգուշացնում է