ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Նոբելյան մրցանակի համար առաջադրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Star» թերթը։
«Ես նախագահ Էրդողանի թեկնածությունը խաղաղության Նոբելյան մրցանակի եմ առաջադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար։ Իմ դիմումը կա։ Հայտեր կներկայացվեն նաև այլ երկրներից», - հայտարարել է Շենթոպը։
Խաղաղության Նոբելյան մրցանակը (շվեդերեն՝ Nobels fredspris)ամեն տարի հանձնվում է խաղաղության ամրապնդման բնագավառում ձեռքբերումների համար։ Ալֆրեդ Նոբելի` 1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում գրված կտակով հաստատված հինգ Նոբելյան մրցանակներից մեկն է։