Շուտով Ռուսաստանում օտարերկրացիների համար նախատեսված «Զբոսաշրջիկի քարտ» կհայտնվի

Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները կկարողանան արագ ակտիվացնել այն վճարումներ կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Մոտ ապագայում Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների անկանխիկ վճարումների համար նախատեսված «Զբոսաշրջիկի քարտ» կհայտնվի։ Տեղեկությունը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն։ Նրա խոսքով՝ երկիր մուտք գործողները կկարողանան արագ ակտիվացնել այն ու օգտվել վճարումներ կատարելիս` չխախտելով միջազգային օրենսդրությունը։
Թունյանն առաջարկում է զբոսաշրջիկներին թույլ տալ անսահմանափակ կանխիկ վճարումներ կատարել
Դեկտեմբերի 26–ին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը խոսել էր Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների անկանխիկ վճարումների համար «Զբոսաշրջիկի քարտի» ստեղծման ծրագրերի մասին:
«Կառավարությունը հանձնարարել է տնտեսական զարգացման նախարարությանը նման քարտ մշակել։ Այն կարող է լինել վիրտուալ, կարող է լինել «Միր» պլաստիկ քարտ, որը թույլ է տալիս ոչ ռեզիդենտին երկիր մուտք գործելիս արագ ակտիվացնել այս քարտը, անհրաժեշտ քանակությամբ միջոցներ փոխանցել ու երկիրը լքելիս, օրինակ, դրանք հետ փոխանցել՝ առանց միջազգային օրենսդրության հետ հակասության մեջ մտնելու։ Կենտրոնական բնկն ակտիվորեն զբաղվում է այդ հարցով, աջակցում է մեզ, ու կարծում եմ, որ մոտ ժամանակներս դա կարվի», - ասել է Չերնիշենկոն։
Նա նաև պարզաբանել է, որ այս տարվա ինն ամիսների ընթացքում ավելի քան 7,5 միլիոն օտարերկրյա քաղաքացի է մուտք գործել Ռուսաստան:
Անկանխիկից խուսափել չենք կարող, ամբողջ աշխարհն անցնում է դրան. տնտեսագետ