ՌԴ ԱԳՆ–ն Լիտվայի դեսպանատան աշխատակցին անցանկալի անձ է հայտարարել

Լիտվայի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցը 5 օրվա ընթացքում պետք է լքի ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը լիտվացի դիվանագետներից մեկին անցանկալի անձ է հայտարարել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
«Դեկտեմբերի 28-ին ՌԴ ԱԳՆ էր կանչվել Ռուսաստանում Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատար Յուրգիտա Ցիբուլսկիենեն։ Լիտվական կողմին խիստ դժհոգություն է արտահայտվել դեկտեմբերի 1-ին Վիլնյուսում ՌԴ դեսպանատան աշխատակցի անհիմն արտաքսման առնչությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ–ն նշում է, որ որպես պատասխան միջոց` Լիտվայի դիվանագետին «persona non grata» են հայտարարել։
Նա պետք է հինգ օրվա ընթացքում լքի Ռուսաստանի տարածքը։
ՌԴ ԱԳՆ–ն ԱՄՆ–ի անցանկալի անձանց ցանկում ներառել է Բայդենի կնոջն ու դստերը