Միութենական պետության մեջ մտնելու խոսակցությունը քաղաքական մանիպուլյատիվ սյուժե է. Աշոտյան

Արմեն Աշոտյանը. Արխիվային լուսանկար
Արմեն Աշոտյանը նշեց, որ ոչ մի վերպետական կառույց խնդիրներով որևէ պետություն չի ուզում ներառել իր մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ի` Միութենական պետության մեջ մտնելու խոսակցությունները գոյություն չունեցող քաղաքական մանիպուլյատիվ սյուժե էր, որն իշխանությունը բեմ էր նետում, որպեսզի դիրքավորվեն որպես անկախականներ, ՀՀ սուվերենության համար ոչ մի բան չխնայող տղերք։ Այսօր կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նշենք, որ օրեր առաջ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում ասել էր, թե ՀՀ–ին ուզում են Միութենական պետություն մտցնել։
«Տեսականորեն, երբ դու մտնում ես ցանկացած վերպետական կառույց, դու զիջում ես սուվերենության մի մաս, ֆունկցիա ես վերալիազորում։ Ես փորփրեցի, թե ինչ է նշանակում Միութենական պետություն այսօր` այն Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից հաստատված ճանապարհային քարտեզներն են, որոնք վերաբերում են տնտեսական, ֆինանսական և այլ ոլորտային համագործակցություններին։ Այնտեղ չկա քաղաքական վերպետական փաստաթուղթ»,–ասաց Աշոտյանը։
Նա հավելեց, որ, բացի այդ, ոչ մի վերպետական կառույց խնդիրներով որևէ պետություն չի ուզում ներառել իր մեջ։