Մենք պատրաստվում ենք ապահովել հատուկ օպերացիայի նպատակների իրականացումը. Լավրով

Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հատուկ օպերացիայի կարևորագույն խնդիրներից է թույլ չտալ, որ Ուկրաինայի տարածքում ՌԴ անվտանգության սպառնալիքներ ստեղծվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստվում է ապահովել հատուկ ռազմական օպերացիայի նպատակների իրականացումը, որոնց թվին է պատկանում երկրի 4 նոր մարզերի անվտանգությունը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչպես նախագահն է ընդգծել, մեր բացարձակ առաջնահերթությունը Ռուսաստանի Դաշնության 4 նոր մարզերն են, որոնք պետք է ազատվեն ազգայնացման սպառնալիքներից և ապահովեն այնտեղ ապրող բոլոր անձանց անվտանգությունը»,– ասել է նա ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» («Большая игра») հաղորդմանը տված հարցազրույցում։
Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ ռազմական հատուկ օպերացիայի ևս մեկ կարևոր նպատակն է թույլ չտալ, որ Ուկրաինայի տարածքում ՌԴ–ի անվտանգությանը սպառնացող որևէ սպառնալիքի ստեղծվի ու պահպանվի։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Սեպտեմբերի 23-27-ը անցկացվեցին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներ:
Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ղեկավարները ստորագրեցին այդ շրջանները ՌԴ-ին միացնելու մասին պայմանագրերը: Պուտինը հայտարարեց, որ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները հանրաքվեների ընթացքում միանշանակ ընտրություն են կատարել:
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 306-րդ օրը։