ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հեռանում է «Փյունիկից», տեղեկանում ենք ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից։
«Շնորհակալություն, Արա՛ս, «Փյունիկում» անցկացրած ժամանակի համար։ Մենք կկարոտենք քեզ»,–ասված է գրառման մեջ։
Օզբիլիսը «Փյունիկին» միացել է 2019 թվականի ամռանը և թիմում անցկացրել 31 պաշտոնական խաղ` դառնալով 7 գոլի հեղինակ։