ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը չի շտապում, թեև, իհարկե, ցանկանում է հնարավորինս շուտ ավարտել հակամարտությունը։ Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք չենք շտապում։ Այս մասին ասել Է նախագահը։ Իհարկե, ցանկալի է որքան հնարավոր է շուտ ավարտել այս պատերազմը, որը Արևմուտքը պատրաստում էր և արդյունքում Ուկրաինայի միջոցով սանձազերծեց մեր դեմ։ Բայց մեզ համար առաջնահերթությունը զինվորների կյանքն է, խաղաղ քաղաքացիների կյանքը, որոնք մնում են մարտական գործողությունների գոտում»,–ասել է նա։
Լավրովն ընդգծել է, որ ՌԴ-ն կպաշտպանի իր «քաղաքացիներին և հողերը, որոնք դարեր շարունակ ռուսական են եղել»։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 306-րդ օրը։