ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Նորվեգացի Մագնուս Կարլսենը դարձավ Ալմաթիում անցկացվող արագ շախմատի աշխարհի չեմպիոն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կարլսենն արդեն չորրորդ անգամ է շախմատի այս տեսակում չեմպիոն դառնում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է գերմանացի Վինսենթ Կայմերը, երրորդը` ամերիկացի Ֆաբիանո Կարուանան։
Ռուսաստանցի Դանիիլ Դուբովը 4-րդ տեղում է, Վլադիմիր Ֆեդոսեևը` 6-րդ, Վլադիսլավ Արտեմևը` 7-րդ, Յան Նեպոմնյաշչին` 14–րդ, Ալեքսեյ Սարանան` 16-րդ, Ալեքսանդր Գրիշչուկը` 18-րդ։
Դեկտեմբերի 29-30-ին Ալմաթիում կանցկացվի բլից շախմատի աշխարհի առաջնությունը։
Հավելենք, որ առաջնություններին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները։