Խարկովի ուղղությամբ հրթիռային հարված է եղել. Զելենսկու գրասենյակ

Ձայնային ազդանշաններ են հնչել նաև Ուկրաինայի Պոլտավայի և Դնեպրոպետրովսկի շրջաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Խարկովին հրթիռային հարվածը է հասցվել, արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները դեպքի վայր են մեկնել: Տեղեկությունը հայտնում է RT-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոյին։
Քաղաքապետ Իգոր Տերեխովն ավելի վաղ հայտարարել էր, որ քաղաքը գնդակոծվում է։ Նա կոչ է արել քաղաքացիներին թաքստոցներում մնալ։
Խարկովի մարզում օդային տագնապ է հայտարարվել։ Ազդանշանները հնչել են նաև Ուկրաինայի Պոլտավայի և Դնեպրոպետրովսկի շրջաններում։
Դեկտեմբերի 27-ին Ուկրաինայի Օդեսայի մարզում պայթյուններ են տեղի ունեցել։ Հաղորդվում էր, որ պատճառն անօդաչու թռչող սարքերով աշխատող հակաօդային պաշտպանության համակարգն է։ Նույն օրը երկրի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 306-րդ օրը։