Իռլանդիայում ուկրաինացի փախստականները բողոքում են կացության պայմաններից. ԶԼՄ

Դուբլին
Փետրվարից ի վեր Իռլանդիա է մուտք գործել ավելի քան 60 հազար մարդ, որոնց մեծ մասն ապրում է հյուրանոցներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Իռլանդիայում ուկրաինացի փախստականները բողոքում են կացության պայմաններից։ Նրանք դժգոհ են, որ սննդի համար պետք է մեկ կիլոմետր ճանապարհ անցնել։ Տեղեկությունը հայտնում է «Irish Examiner» թերթը՝ ներկայացնելով երեխաների, իրավահավասարության, հաշմանդամության, ինտեգրման և երիտասարդության հարցերի դեպարտամենտի հաշվետվությունը:
«Գերատեսչության արձանագրած բողոքներից մեկն էլ վերաբերում է օդափոխությանն ու խիտ բնակեցմանը, ինչպես նաև մեծահասակների և երեխաների համար հանգստի գոտիների բացակայությանը», - ասվում է հոդվածում:
Բացի այդ, փախստականները բողոքում են բակում բրեզենտի տակ ցնցուղ ընդունելուց և իրերը պահելու համար տեղ չունենալուց։
Թերթը գրում է, որ փետրվարից ի վեր Իռլանդիա է մուտք գործել ավելի քան 60 հազար մարդ, որոնց մեծ մասն ապրում է 500 հյուրանոցում։
Հիշեցնենք` նոյեմբերին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում բողոքի ցույցեր անցկացվեցին քաղաքում ուկրաինացի փախստականների տեղակայման դեմ։ Իռլանդական RTE հեռուստառադիոընկերությունը հայտնեց, որ երկրի իշխանությունը դիմել է նրանց, ովքեր չբնակեցված տներ ունեն, և խնդրել է ժամանակավորապես այնտեղ տեղավորել ուկրաինացի փախստականներին։
Ուկրաինական զինուժը մեկ օրում 35 անգամ գնդակոծել է ԴԺՀ տարածքը