ՀՀ կառավարությունը 6 մլրդ դրամ է հատկացրել գյուղերի ենթակառուցվածքների համար

Կառավարության հատկացրած գումարն ուղղված է լինելու բնակավայրերի փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզների կառուցմանը, գյուղատնտեսական մեքենասարքավորումների ձեռքբերմանը, խմելու ու ոռոգման ջրերի համակարգերի կառուցմանը...
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը շուրջ 6 մլրդ դրամ է հատկացրել Հայաստանի 9 մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար, տեղեկանում ենք կառավարության կայքից։
Նշվում է, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:
Խաչատրյանը նշել է, որ օրակարգում է 2023 թ–ին նախատեսվող 44 սուբվենցիոն փաթեթների քննարկումը, որոնց ընդհանուր գումարը կազմում է 11,36 մլրդ դրամ։ Դրանից պետբյուջեի համաֆինանսավորումը կազմում է 5.9 մլրդ դրամ:
ՀՀ իշխանությունը կրկին խաբեց. Շուռնուխում թաղամաս կառուցելու ժամկետը դարձյալ հետաձգվեց
Նշենք, որ սուբվենցիոն ծրագրերն ուղղված են լինելու բնակավայրերի փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզների կառուցմանը և հիմնանորոգմանը, գյուղատնտեսական մեքենասարքավորումների ձեռքբերմանը, խմելու ու ոռոգման ջրերի համակարգերի կառուցմանը և այլ ենթակառուցվածքների զարգացմանը։