Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել

Սեուլ
Հյուսիսային Կորեայի հինգ ԱԹՍ–ներ երկուշաբթի առավոտյան ներխուժել են Հարավային Կորեայի տարածք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Լի Չժուն Սոպը ներողություն է խնդրել, որ բանակը չի կարողացել խոցել հյուսիսկորեական հինգ անօդաչու թռչող սարքերը, որոնք երեկ խախտել են Հարավային Կորեայի օդային տարածքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ռյոնխապ» գործակալությանը:
Լի Չժոն Սոպը հերքել է ԶԼՄ-ների ենթադրությունները, որ ԿԺԴՀ-ի հինգ ԱԹՍ–ներից մեկը կարող էր հասնել Սեուլի Կենտրոնական շրջան, որտեղ գտնվում են նախագահի գրասենյակն ու պաշտպանության նախարարությունը: Նախարարը հավաստիացրել է, որ անօդաչուն չէր կարող հասնել այդ շրջան. զինվորականները կարող են հսկող սարքերի տվյալներով հաստատել դա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի հինգ անօդաչու թռչող սարքեր երկուշաբթի առավոտյան ներխուժել են Հարավային Կորեայի տարածք: Զինվորականների տվյալներով՝ դրանք փոքր ծավալի սարքեր են եղել՝ թևերի 2 մետր բացվածքով։ Սեուլը ի պատասխանկործանիչներ, ուղղաթիռներ ու ԱԹՍ–ներ խոցելու միջոցներ է օդ բարձրացրել։ Հարավկորեացի զինվորականները 5 ժամ տևած գործողություն են իրականացրել, ուղղաթիռներից մոտ 100 կրակոց են արձակել անօդաչուների ուղղությամբ, սակայն չեն կարողացել խոցել դրանք։ ԱԹՍ–ներն անհետացել են ռադարներից:
Հարավային Կորեան Ուկրաինային ևս 3 մլն դոլար մարդասիրական օգնություն կտրամադրի