Ֆիլիպիններում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 25-ի, ևս 26-ն անհետ կորել են

Ֆիլիպիններ
Ամբողջությամբ ավելի քան 909 շինություն է ավերվել, վնասվել է 32 ենթակառուցվածքային օբյեկտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ֆիլիպիններում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 25-ի, տուժել է 9 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆիլիպինների արտակարգ իրավիճակների պետական խորհրդին։
Ըստ վերջին տվյալների՝ Բիկոլի շրջանում, Վիսայա և Մինդանաո կղզիներում կաթոլիկների Սուրբ ծննդի օրը գրանցված ջրհեղեղների ու սողանքների հետևանքով անհետ կորած է համարվում 26 մարդ։
Ամբողջությամբ ավերվել են 909 տներ ու շինություններ, վնասվել է 32 ենթակառուցվածքային օբյեկտ։ Տարհանվել է 1,4 հազար մարդ։ Նրանցից 292-ը գտնվում են տարհանման կենտրոններում։
Ֆիլիպինների արտակարգ իրավիճակների խորհուրդը նշում է, որ 63 քաղաքում խափանվել է էլեկտրամատակարարումը։ Շուրջ 70 քաղաքում չեղարկվել են դասերը։
ԱՄՆ-ում սառնամանիքների և ձնաբքի զոհերի թիվը հասել է 64-ի