Երևանյան շենքերից մեկի բակում 81–ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Արխիվային լուսանկար
Նախնական տեղեկություններով` տատիկն ինքնասպանություն է գործել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Երևանում շենքերից մեկի բակում դի է հայտնաբերվել, գրում է Shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 07։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բադալ Մուրադյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։
Բռնության պատճառով կինը փորձել է ինքնասպան լինել. մեղադրվում են ամուսինը և սկեսուրը
Պարզվել է, որ մահացածը նույն շենքի բնակիչ՝ 81-ամյա Ս. Ա-ն է, որը, ըստ նախնական տեղեկությունների, 4-րդ հարկի պատուհանից ինքնասպանություն է գործել ցած նետվելու միջոցով։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։