ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Երեկ Երևան-Մախաչկալա չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռում ատրճանակ է հայտնաբերվել, հայտնում է ոստիկանությունը։
Նշվում է, որ 21-ամյա օտարերկրացու ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են «CTT» գրառմամբ ատրճանակ: Երիտասարդը տարվել է գծային բաժին, ապա հանձնվել է նախաքննական մարմնին:
Ի դեպ, Shamshyan.com–ի տեղեկություններով, անձը, ում ուղեբեռում հայտնաբերվել է «CTT» գրառմամբ ատրճանակ, ՌԴ քաղաքացի, 21-ամյա Մոհամեդ Մ-ն է։ Դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել։