Դավիթ Բեկ բնակավայրում մաքրվել է ավելի 11 000 քմ տարածք, 1 հրետանային արկ է ոչնչացվել

Դավիթ Բեկ բնակավայրում մաքրվել է ավելի 11 000 քմ տարածք
Գյուղատնտեսական նշանակության տարածքը պաշտոնապես հանձնվել է Կապանի համայնքապետարանին օգտագործման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում ականներով և չպայթած զինամթերքով աղտոտված ավելի քան 11 000 քմ տարածք մաքրվել և պաշտոնապես հանձնվել է օգտագործման։ Տեղեկությունը հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 7-ից 20-ը Դավիթ Բեկում իրականացրել են պայթյունավտանգ առարկաներով աղտոտված տարածքի տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքներ։ Ընթացքում հայտնաբերված 1 միավոր 120 մմ հրետանային արկը ոչնչացվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Դավիթ Բեկ բնակավայրի 11 052 քմ գյուղատնտեսական նշանակության տարածքը պաշտոնապես հանձնվել է Կապանի համայնքապետարանին օգտագործման։
Պայթյունավտանգ առարկաներով աղտոտված տարածքի տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքներ