ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Հայկական «Անահիտ» մուլտֆիլմը, որ թարգմանել են «Խիզախ արքայադուստրը» («Храбрая принцесса») հաջորդ տարվա հունվարին կցուցադրվի Ռուսաստանի Start առցանց կինոթատրոնում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հայկական արտադրության «Անահիտ» մուլտֆիլմը հասանելի կլինի օգտատերերին հունվարի 6-ին»,– ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Ըստ սյուժեի՝ երիտասարդ արքայազն Վաչագանը որոշում է ամուսնանալ ամենաբարի, ամենախելացի և ամենագեղեցիկ աղջկա` հովվի դստեր հետ։ Նրա սիրտը շահելու համար Վաչագանը, որ ոչինչ անել չգիտի, պետք է տիրապետի արհեստի՝ չմոռանալով իր հիմնական պարտականությունը՝ պաշտպանել պետությունը թշնամիներից։