ԱՄՆ-ն դիվանագիտական ուղիներով փոխանցել է, որ Patriot-ի մասնագետներ Կիև չի ուղարկի․ Լավրով

Սերգեյ Լավրով
Ամերիկացիները պարզաբանել են, որ չեն ուզում պատերազմել և չեն պատերազմի ուղղակիորեն ՌԴ-ի դեմ, նշել է ՌԴ արտգործնախարարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ը դիվանագիտական ուղիներով «մանրամասն բացատրել է», որ չի նախատեսում իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հետ Ուկրաինա ուղարկել ամերիկացի մասնագետների, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք ամերիկացիներից հետաքրքրվեցինք այն ալիքներով, որոնք դեռ պահպանում է մեր դեսպանատունը, թե արդյոք Patriot մարտկոցը փոխանցելու որոշումը, հաշվի առնելով դրա օգտագործման բարդությունը, նշանակում է, որ այնտեղ ամերիկացի մասնագետներ կլինեն։ Մեզ բավականին ընդարձակ բացատրեցին, որ դա չի նախատեսվում, քանի որ ամերիկացիները չեն ցանկանում և չեն կռվի ուղղակիորեն Ռուսաստանի դեմ», - ասել Է Լավրովը ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման ժամանակ։
ԱՄՆ ներկայացուցիչների խոսքով, նշել է ռուս նախարարը, Patriot համալիրները գործողության մեջ կդրվեն աստիճանաբար, մի քանի ամսվա ընթացքում, մինչև ուկրաինացի զինծառայողները յուրացնեն այդ տեխնոլոգիան:
Հիշեցնենք, որ Patriot հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերը ներառված են Կիևին ամերիկյան ռազմական օգնության հերթական փաթեթում: Պենտագոնում բացառում են Ուկրաինա ամերիկյան հաշվարկներ ուղարկելու հնարավորությունը և խոստանում են ուկրաինացիներին մարզել մի քանի ամսում։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 306-րդ օրը։